«Երևանի քաղաքապետարանը հոգացել է ներառական կրթություն ստացող երեխաների ուսման ծախսերը և հատուկ թեքահարթակներ են կառուցվել նրանց համար» -, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմանյանը:
Նրա խոսքով, քաղաքապետարանը շարունակում է վերահսկողություն իրականացնել Երևանի 160 դպրոցներում և մանկապարտեզներում ` նրանց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելով:
Քաղաքապետարանը հատուկ աշխատանքներ են իրականցրել սիրյահայ աշակերտների համար` նպաստավոր ուսումնական գործընթաց ապահովելու համար.
«Սփյուռքահայ 320 աշակերտներ հնարավորություն են ունեցել սովորելու 14-րդ դպրոցում քաղաքապեռտարանի ֆինանսավորմամբ»,- ասաց Սողումանյանը և ավելացրեց, որ սփյուռքահայ աշակերտների ծնողների պահանջով` նրանց երեխաների համար ռուսերեն լեզվի հավելյալ խորացված դասընթացներ կկազմակերպվեն: Ինչ վերաբերում է դրամահավաքներին, ապա Սողոմոնյանի խոսքով, դրամահավաքները նրանք խստորեն արգելում են, դրա համար թեժ գիծ է գործում, որին կարող են զանգահարել ծնողները համոզված լինելով, որ նրանց խնդիրներն անարձագանք չեն մնալու:
Քաղաքապետարանը նաև հատուկ ծրագիր է մշակել աղանդավորների դեմ գրագետ պայքար ծավալելու համար: Այդ առիթով դպրոցներում կուսումնասիրվի հայոց եկեղեցու պատմություն առարկան :
«Մենք արձանագրել ենք, որ ուսուցիչներից ոմանք, ովքեր դասավանդում են այդ առարկան այս կամ այն աղանդի ներկայացուցիչներ են»,- ասաց նա: