Այսօր Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցու բակ ժամանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանելուց:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, երբ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց սպասել բակում, մինչև Բելառուսի նախագահ Ալքեսանդր Լուկաշենկոն ժամանի, ՀՀ երկրորդ նախագահը մերժողական ժեստով պատասխանեց Ծառուկյանին, չցանկանալով սպասել Լուկաշենկոյի ժամանմանը:
Ձեզ ենք ներկայացնում YerevanNews.am-ի տեսանյութը: