Հուլիսի 5-ին Երևանի բնակիչ, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանի ինքնասպանություն գործելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, / ինքնասպանության հասցնելը/:
Նշենք, որ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:


