Հուլիսի 6-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի մարզադահլիճում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դպրոցին հարակից տարածքում բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: