Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված եկեղեցու օծման արարողությունը: Արարողության ավարտին Ծառուկյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մոտեցան եկեղեցու բակում բացված սեղաններին, վերջինս օրհնեց այն, որից հետո Ծառուկյանը հյուրերի հետ մեկ գավաթ գինի խմեց ու հեռացավ:
Գագիկ Ծառուկյանի հեռանալուն պես բազմահազար ժողովուրդը պարզապես գրոհ կազմակերպեց դեպի սեղանները: Տպավորությունն այնպիսին էր, որ նրանցից շատերն ամիսներով հաց չէին կերել: Մանրամասները 168.am-ի տեսանյութում: