Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացավ ռուսական «Kuban Agricultural Producers» ընկերության արտադրանքի շնորհանդեսը: Վերջինս հանդիսանում է միակ ընկերությունը Ռուսաստանում՝ մասնագիտացած «պաշտպանված» բուսական սպիտակուցի արտադրության ոլորտում, որն օգտագործվում է կթու կովերի կերակրման համար: Շնորհանդեսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկաներին մանրամասնորեն ծանոթացրեցին առաջարկվող անասնապահական կերերի պատրաստման տեխնոլոգիային և դրա առանձնահատկություններին: «Kuban Agricultural Producers» ընկերությունն առաջարկում է կերեր՝ նախատեսված հորթերի, կովերի, ձիերի, ցլերի համար, ինչպես նաև բուսական՝ սոյայի, արևածաղկի քուսպեր, սոյայի լեցիտին և այլն: Հայաստանում արտադրանքի պաշտոնական դիստրիբյուտորն է հանդիսանում «ТД «Донской АгроХим Центр» ընկերությունը: Համագործակցության նպատակն է ներկայացնել և հասանելի դարձնել որակյալ արտադրանք, որը զարկ կտա ոլորտի զարգացմանը: