Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից: Խոսակցության ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: 

Նշվում է, որ Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ տարվող ակտիվ համատեղ աշխատանքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Կողմերն անդրադարձել են ինչպես Սիրիայի, այնպես էլ Ուկրաինայիում տիրող իրավիճակին: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: