ՀՀ կառավարության նիստին արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նա նախ նշեց, որ գործող կարգի համաձայն՝ արտերկրում բուժում ստացող զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` համապատասխանաբար 50 տոկոսի չափով:
«Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը»,-ասաց նա: