Բրյուսելում գտնվող Եվրոպա-Ադրբեջան հասարակությունը նամակ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև Եվրամիությունում Եվրոպական ազգային կուսակցության անդամներին, Սոցիալ-դեմոկրատական առաջադիմական միությանը, լիբերալ-դեմոկրատների եվրոպական միությանը, պահպանողական և հեղափոխական եվրոպական խմբերին` կապված Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ: Գրում է Apa ադրբեջանական կայքը:

Նամակում նշված է, որ Եվրոպա-Ադրբեջան հասարակությունը քննադատում է ցանկացած քայլ, որն ուղղված է Ստեփանակերտի օդանավականի բացմանը:

Նամակի պատճեն ուղարկել են նաև Եվրամիության ներքին քաղաքականության և անվտանգության համանախագահ Քեթրին Էշթոնին: 

Հ.Գ. Հետաքրքիր է, թե Հայաստանն այս նամակին համարժեք ինչ պատասխան քայլ է անելու: Հուսով ենք, մեր պատասխանը շատ չի ուշանա: