«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում տպագրել է հարց ու պատասխան Հրայր Թովմասյանի հետ, որը ստորև ներկայացնում ենք.

«Ասում են` ԱԺ ընտրություններից հետո դառնալու եք Սահմանադրական դատարանի նախագահ՝ «հիշեցրինք» Հրայր Թովմասյանին:

«Ես «ասում են» բառով սկսվող հարցադրումներին չեմ պատասխանում, դուք դա գիտեք. ես չեմ փոխվում և պահպանողական կուսակցության անդամ եմ»: Այսինքն` չե՞ք դառնալու: «Ես էդպիսի բան չասացի»: Դառնալո՞ւ եք: «Ես այդպիսի բան էլ չասացի»: Մաքուր ՀՀԿ-ական-«պահպանողական» պատասխան: Լավ, եթե առաջարկ լինի, կհամաձայնե՞ք: ««Եթե»-ներով հարցերին էլ չեմ պատասխանում. քանի՞ տարի եք լրագրությամբ զբաղվում»: Վաղո՜ւց: «Քանի՞ տեղ եք այս տարիների ընթացքում ինձ ուղարկել»: Ուղարկել ենք, Դուք էլ գնացել եք` արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, եղել է, չէ՞: «Չէ, դուք 200 բան եք ասում, մեկն է լինում»: ՍԴ-ն էդ «միակ» դեպքերից է, մի խոսքով, ուզում եք դառնալ ՍԴ նախագահ: «Ես նման բան չասացի. ուզելը քաղաքական կատեգորիա չէ, իմ աշխատանքն ինձ շատ դուր է գալիս, իսկ Դուք ինձ մի սադրեք»:

 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: