«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ Պաշտպանության նախարարության մերձակայքում որոշակի պատրաստություններ են ընթանում: Որոշ տեղեկություններով, Սեյրան Օհանյանի շուրջ օղակը բավականին սեղմված է, ավելին` նրան հասկացրել են, որ ինչ-որ ժամանակ հետո թերևս ճիշտ կլինի դիմում գրել-հեռանալ: Իր հերթին Օհանյանն էլ հասկացրել է, որ ոչ մի դեպքում դիմում չի գրելու, թող հրամանով ազատեն:
Դա էր պատճառը, որ օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում նա այդ մասին ակնարկ արեց: Այնուհանդերձ, Պնախարարի պաշտոնի համար իշխանական վերին էշելոնում պայքարն սկսվել է. խնդրի նկատմամբ անտարբեր չէ ոչ մեկը՝ սկսած ԵԿՄ-ից, ավարտած գեոքաղաքական լուրջ շրջանակներով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, համենայնդեպս, դա մոտ ժամանակներում տեղի չի ունենա՝ «եթե տեղի ունենա ընդհանրապես»: Կսպասեն, մինչև ղարաբաղյան եռացող կաթսան հանդարտվի՝ նոր»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: