Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հարազատ կուսակից Վարդան Օսկանյանին հակառակ, կորոշի`իր կուսակցությունն ընդդիմություն է, թե այլընտրանք, կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդան քաղաքի տարածքային կառույցի հիմնադիր, Աժ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Թե ինչու, թերթին չի հաջողվել պարզել: Մ. Հարությունյանը միայն հաստատել է թերթի տեղեկությունը` որևէ կերպ չցանկանալով մեկնաբանել կուսակցությունից հեռանալու պատճառները: «Ժողովուրդ»-ն առաջիկայում կփորձի մանրամասներ ներկայացնել նախկին պատգամավորի` կուսակցությունից դուրս գալու պատճառների մասին: Թերթի հիշեցմամբ` Մ. Հարությունյանը ԵԿՄ վարչության անդամ է:
ԲՀԿ-ն կամաց-կամաց լքում են


