Հուլիսի 7-ին՝ ժամը 15.37-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների պետից տեղեկատվություն է ստացվել, որ դատարանում որոշում է կայացվել քաղաքացու ձերբակալման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Վերջինիս խնամակալության տակ գտնվող (9 տ և 12 տ) երեխաներին Գյումրի քաղաք տեղափոխելու և հոգեբանական աջակցության համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Մ. Մ.-ի (2005 թ. ծնված) և Ն. Մ.-ի (2007 թ. ծնված) հետ անցկացրել է հոգեբանական զրույց:
Երեխաները հանձնվել են մոր խնամքին:


