«Ժամանակ» թերթն անդրադարձել է օրեր առաջ Արզումանյան 20/ա շենքում տեղի ունեցած սպանության դեպքին:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Սպանված Մարիամ Հունանյանն այդ հասցեում ապրելիս է եղել ընկերուհու` Արաքսյայի հետ: Սպանությունից երեք օր առաջ նա ընդունվել է աշխատանքի «Էդվարս» սրճարանում:

Ըստ Մարիամի հարևանների պատմածի` գիշերները հաճախ են արթնացել Մարիամենց տանից եկող տղաների և աղջիկների աղմուկից: Հարևանները ձմեռվանից նկատել են երկու շիկահեր աղջիկների, ովքեր հաճախ են աղմկել, տղաներ ու աղջիկներ բերել-տարել:

«Ի դեպ, գործատուն`«Էդվարս» սրճարանի տնօրենը, Մարիամից հետաքրքրվել է, թե ում հետ է ապրում Երևանում, վերջինս ասել է, որ` մոր և եղբոր, և որ մայրը բանջարեղեն է վաճառում»,- գրում է թերթը: