Հուլիսի 8-ին, ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները լորտու տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:


