Աշխարհում նավթի գների անկման պատճառով կասկածի տակ է դրվում Իրաքի քրդերի երազանքը՝ ունենալ անկախ պետություն:
Երեք տարի առաջ իրաքյան քրդական կառավարության (KRG) ղեկավար Մասուդ Բարզանիի լեգիտիմությունը ճանաչվում էր միջազգային հանրության կողմից: Իրաքի քրդերը ստանում էին աջակցություն միջազգային հանրության կողմից :
Բարզանին նույնիսկ հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում : Սակայն այսօր իրավիճակը բոլորովին այլ է:
Միջազգային շուկայում նավթի գների անկումը կարող եմ ասել, առաջին հերթին ազդել է իրաքյան Քուրդիստանի տնտեսության վրա:
Երեք տարի առաջ քրդական այս միավորման մայրքաղաքը Էրբելիը հավկանություն ուներ դառնալու «նոր Դուբայ» , սակայն այն ասօր նմնան է լքված շինհրապարակի: Իրաքյան Քրդստանի հետագա գոյատևաման ճակատագիրն անգամ կասկածի տակ է դրել Քրդական կառավարության փոխվարչապետը:
«Աշխարհում տնտեսական ճգնաժամը Քրդաստանի գոյատևման համար սպառնալիք է », - ասել է KRG-ի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:
Դեռեւս 2011 թ.-ից Բաղդադը Թուրքիաին սկսեց նավթ վաճառել ՝ օգտագործելով Քուրդիստանի տարածքը: Այնուհետև ռազմական ճանապարհով Էրբիլը կարողացավ նավթի սև շուկայում ձեռք բերել գերակայություն Իրաքում և նավթը վաճառել Թուրքիային, կամ Թուրքիայի տարածքով այլ երկրի: Նավթի բարձր գների ժամանակ սա Իրաքյան Քուրդիստանի համար ամենաբարենպաստ ժամանակաշրջանն էր սեփական տնտեսություն և բանակ ուենենալու համար: Սակայն նավթի գների անկաման հետ զուգահեռ KRG-ն այլևս ի վիճակի չէ անգամ 1.5 միլիոն քաղծառայողի աշխատավարձ վճարել:
Պլանավորման նախարարությունը հայտարարեց, որ շուրջ 4000 շինարարական նախագծեր արդեն դադարեցվել են ֆինանսների բացակայության պատճառով:
Իրաքյան Քուրդիսանն այսօր ունի լարված ներքին քաղաքական կյանք: Քրդական կառավարությունում երեք ազդեցիկ կուսակցությունները. 1) Բարզանիի կուսակցությունը՝ Քրդստանի Դեմոկրատական կուսակցություն (KDP), 2)Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանինի` Քուրդիստանի հայրենասիրական միություն (PUK), 3)Նաուշիրվան Մուստաֆայի՝ Շարժում հանուն փոփոխության (Գորան) կուսակցությունը, սա Թալաբանիինի կուսակցությունից ինը տարի առաջ անջատված կուսակցություն է: Կան նաև երկու իսլամիստական կուսակցություն՝ Քուրդիստանի իսլամական միությունը (Yekgirtu) և Քրդստանի իսլամական խմբավորումը (Komal Islami), սակայն այս երկուսը չունեն այդքան մեծ ազդեցություն, ինչպես նախորդ երեքը:
Բարզանիի նախագահության ավարտը 2013 թ.-ին էր, աակայն այն երկարաձգվել ևս երկու տարով, որից հետո 2015թ. օգոստոսին, կրկին երկարաձգվել է պաշտոնավարման ժամկետը՝ նկատի ունենալով տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ռազմական սպառնալիքը և երկրի տնտեսական վիճակը՝ նախագահական ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանասկան միջոցների բացակայություն: Երկար ժամանակ խմորումներ էին գնում ներքաղաաքական կյանքում, որի արդյունքում Գորնաը և PUK-ը՝ չգալով համաձայնության լքում են Քրդական կառավարությունը, ինչպես նաև Էրբիլը և իրենց իշխանությունն հաստատում Սուլեյմանիենում, որտեղ Թալաբանին ունի ուժեղ ազդեցություն:
Շատ հնարավոր է, որ այդ քաղաքական քաոս կարող է վերածվել Քուրդիստանի տրոհման և ինքնավարության ներսում ստեղծվի ինքնավարություն: Բարզանին կարող է վերահսկել Էրբիլ և Դուհոք շրջանները, իսկ Թալաբանին՝ Սուլեյմանիե և Քիրքուք շրջանները: Քաղաքական ուժերը, բացի կառավարման հետ խնդիրներ ունենալուց, նաև խնդիրներ ունեն Սիրիայի և Թուրքիայի քրդերին աջակցելու հարցում:
Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: