Ես չեմ ուզում առիթ տալ հերթական անգամ շահարկելու Թալիշի թեման, բայց որ ասում են «քարով կարող են խփել Թալիշին», կամ որ Թալիշը չեզոք զոնա է դարձել, ու դա չեն ասում մարդիկ ովքեր ասենք Արցախի տեղը միայն քարտեզով գիտեն, կամ գուգլով, այլ մարդիկ ովքեր շատ լավ քաջատեղյակ են ամեն ինչից, ես ուղղակի կասեմ ` մի արե'ք, չի աշխատելու, բավական է մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, խուճապի մատնելով, ինչ որ հարցեր լուծեք: Ադրբեջանական «նոր դիրքերի» ամենամոտ կետը Թալիշի ամենամոտ կետին օդային ուղիղ գծով 3 կմ-ից ավել է, և ոչ մի դիպուկահար չի կարող այդ հեռավորության վրա աշխատել, ինչ մնում է հրետանուն, այն միշտ էլ աշխատել է խորքից և հիմա էլ նույն տեղում է... Ավելացնեմ որ Ներքին Կարմրաղբյուր, Չինար, Պառավաքար և մի շարք այլ հայկական գյուղեր իրոք գտնվում են թշնամուց շատ ավելի մոտ տեղերում նույնիսկ հարյուրավոր մետրերով է չափվում ոչ թե կիլոմետրով և մարդիկ էլ ապրում են ու չեն հեռանում: Ես սա չեմ ասում որ Թալիշեցիներին որևէ կերպ մեղադրեմ, քանի դեռ ես ու իմ երեխաները չենք ապրում Թալիշում ես ինձ իրավունք չեմ վերապահի որևէ մեկին ասել ինչու չես ապրում, բայց դե կա մի փաստ որի մասին այլևս չեմ լռի, •չէիք ուզու՞մ որ Թալիշեցիք հեռանային, չթալանեիք գյուղը, չգողանայիք մարդկանց ունեցվածքը, չթալանեիք խանութները... «բերանս բացել մի տվեք «յան» ազգանունը կրող մարադյոր շուն շան որդիկ» որ սխալմամբ դեռ վխտում եք մեր մեջ, հավատացեք գտնելու ենք ու սատկացնենք այսուհետ ձեր նմաններին ով առիթից կօգտվի և նման իրավիճակում կզբաղվի թալանով կամ կշահարկի մարդկանց ցավն ու վիշտը, դժբախտությունը կամ անելանելի դրությունը սեփական շահերի համար կլինի դա քաղաքական թե անձնական ես-ի հաստատման համար: Թալիշեցին կվերադառնա իր գյուղը գյուղն էլ ապահով է լինելու, և դա բնական է, ժամանակ է պահանջում, միշտ էլ այդպես է եղել, բավական է շահարկեք այդ թեման և խոչընդոտեք մարդկանց ինքնուրույն որոշումներ կայացնելուն:

Զաքարյան Արշակի ֆեյսբուքյան էջից: