Այն բանից հետո, երբ Ադրբեջանում օրենքով արգելվեց ԶԼՄ-ներին լուսաբանել բանակին վերաբերող որևէ իրադարձություն, Իլհամ Ալիևի վարչակարգը լրիվ լկտիացավ։ Իշխանությունների համար ավելի հեշտացավ պարտակել տեղեկությունները բանակում զոհերի և հանցագործությունների մասին։ Գործը հասավ նրան, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան կարճատև պատերազմից հետո էլ, չնայած այն բանին, որ ընդդիմադիր Meydan Tv-ին հրապարակեց հարյուրից ավել սատկած ասկյարի լուսանկար, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ զոհվածների թիվը չի գերազանցում երեք տասնյակը։ Հունիսի վերջին նույն Meydan Tv-ին տեղեկացրեց, որ տաս օրվա մեջ ադրբեջանական բանակում զոհվել է վեց ասկյար՝ հրապարակելով նրանց տվյալները։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն լռում էր։ Զարմանալի է, որ ալիևյան ԶԼՄ-ները այսօր անդրադարձել են ասկյար Էլբրուս Նաջաֆովի մահվանը։ Meydan Tv-ին իր ընթերցողներին այդ մասին տեղեկացրել էր դեռ հունիսի 27-ին, երբ խմբագրություն էին դիմել Էլբրուսի հարազատները և դժգոհել, որ ՊՆ-ի պատասխանատուները ասել են, որ Նաջաֆովը ինքնասպան է եղել, որի վերաբերյալ նրանք շատ խիստ կասկածում են։ Այսինքն, զինվորն ավելի վաղ է մահացել, քան այդ մասին լուրը տարածել էր Meydan Tv-ին։ Ու հիմա, Meydan Tv-ից 12 օր անց ադրբեջանական ԶԼՄ- ները նոր անդրադառնում են շարքային Նաջաֆովի մահվանը։
Ինչպես ասում են՝ "«լավ է ուշ, քան երբեք»։ Նաջաֆովի «բախտը» բերեց, որ գոնե իր մասին խոսեցին։ Ալլահի մոտ հայտնվածն մյուս հինգ ասկյարների մասի լռում են և՛ ՊՆ-ի ներկայացուցիչները, և՛ ալիևյալ լրատվամիջոցները։
Երբ Իլհամ Ալիևը ցանկանում է, այդ ժամանակ էլ բացում է իր դիակներով լի սառնարանի դուռը։
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: