400.000 հազար դոլլորանոց բրենդ և մոտ 300.000 հազար դոլլարանոց բիո զուգարաններ: Ընդհանուր մոտ 700 հազար դոլլար անիմաստ ծախս է կատարել Հայաստանի հանրապետությունը: Հանրապետություն,որի բնակչության մեծ մասը միջինից ցածր ֆինանսական խավի մաս են կազմում: Հանրապետություն , որտեղ մոտ 30 տարի է մարդիկ ապրում են դոմիկների մեջ՝ երկրաշարժից հետո: Հանրապետություն, որի բանակը օր ու գիշեր կանգնած է թշնամու դիմաց: Հանրապետություն, որը 25 տարի պատերազմի մեջ է: Հանրապետություն, որի շարքային քաղաքացիները 1000 դրամներով գումար են հավաքում երկրի զինվորին օգնելու համար: Հանրապետություն, որի քաղաքացիները 100 դրամներով գումար են հավաքում հիվանդ մարդկանց բուժման համար:

Դե հիմա պատկերացրեք, թե այդ գումարներով Գյումրիում քանի բնակարան կկառուցվեր ու քանի ընտանիք դոմիկներից կտեղափոխվեր ավելի նորմալ պայմաններում ապրելու: Այդ գումարներով քանի AK-47 տեսակի ՝ ամենասովորական , ինքնաձիգ կամ ինքնաձիգի փամփուշտ կարելի էր գնել, էլ չեմ խոսում ուրիշ , ավելի լուրջ, զինվորական տեխնիկաների մասին:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: