Երեկ՝ հուլինի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի Նինոծմինդա շրջանի Վաչիան գյուղում: Ինչպես տեղեկանում ենք վրացական մամուլից, Վաչիանում հարևանները սպանված են հայտնաբերել 37-ամյա մորը և 3 երեխաներին՝ 5, 16 և 18 ամյա: Այս սարսափելի դեպքի զոհերը Խաչոտյան Վաղինակի ընտանիքի չորս անդամներն են:
Նախնական տվյալներով մորը և 2 մեծահասակ դստրերին մահացու հարվածներ են հասցվել, իսկ 5-ամյա փոքրիկին խեցդել են: Դեպքի առընչությամբ քննությունն իրականացվում է Ախալքալաքի իշխանությունների կողմից:
Նշենք, որ դեպքի մանրամասները դեռևս չեն բարձրաձայնվում, իսկ իրավապահ մարմինները զերծ են մնում մեկնաբանություններից: Տեղի բնակչությունը հայտնում է, որ հարվածներ հասցվել են նաև դանակով ու այլ բութ գործիքներով: