«Միսս Իրաք 2015» Շայմա Կասեմ ալ-Ռահմանն՝ ավանդական սգո հագուստով, նախօրեին երեկոյան գլխավորել է Բաղդադում տեղի ունեցած երիտասարդական ցույցը՝ որպես զայրույթի դրսևորում՝ կապված երկրում առկա ահաբեկչական սպառնալիքի դեմ իրականացվող ոչ բավարար պայքարի հետ: Բողոքի գործողությունը կայացել է Իրաքի մայրաքաղաքի ճիշտ նույն՝ Ալ-Քարադա թաղամասում, որտեղ 5 օր առաջ տեղի էր ունեցել երկրի տարածքում մինչ այս իրականացված ամենասարսափելի ահաբեկչությունը՝ խլելով շուրջ 290 մարդու կյանք: Այս թաղամասում են տեղակայված նաև Իրաքի կառավարական մի շարք հաստատություններ. ցույցի մասնակիցները կառավարությանը մեղադրել են կոռուպցիայի և սեփական բնակչությանը պաշտպանելու անկարողության մեջ:
21-ամյա Շայմա Կասեմը վերջին 44 տարիների ընթացքում Իրաքում անցկացված առաջին գեղեցության մրցույթի հաղթողն է, ով այս տիտղոսին արժանանալուց հետո իր և ընտանիքի անդամների հասցեին մահվան սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, որոնց հեղինակները պահանջել են գեղեցկուհուց՝ անհապաղ կերպով միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: