ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ:
Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին:
ԱԳՆ–ը խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին:
Նշենք, որ երեկ գիշեր Ջավախք տարածաշրջանի Վաչիան գյուղում մահացած են գտել նույն ընտանիքի չորս անդամներին: