«Ձնհալքի պատճառով փլուզում… ինձ այնպես ներկայացրեցիք, ինձ թվաց ռազմաճակատից հետո դպրոցի մասին եք խոսում, կամ ինչ-որ դպրոց է փլուզվել» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerevannews-ի այն հարցին, թե Երևանի թիվ 68 դպրոցի հետ կապված քաղաքապետարանն ունի՞ ծրագրեր: Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerevannews.am-ը տեղեկացրել էր, որ դպրոցի պատերին վաղուց առաջացած ճաքերից ջրերը լցվել են դասարանները:
«Դպրոցիում 1 տարի առաջ փոխվել է կոյուղագիծը, սեյսմիկ շինն անցած ուսումնական տարվա ընթացքում կատարել է մասնագիտական եզրակացություն, ըստ որի, դպրոցում կարող էին ուսումնական և աշխատանքային գործընթացները շարունակվել»-նշեց Գայանե Սողոմոնյանը:
Վերջինս վերջում ավելացրեց, որ նրանք դպրոցի համար առաջնահերթության ծրագրով քաղաքաշինության նախարարություն դիմում են ուղարկել` շինարարություն իրականացնելու համար:
Իսկ մեր հարցին, թե այդ դեպքում ինչու՞ է ԱԻՆ-ը աշակերտներին տեղափոխել տվյալ դպրոցի 4 հարկից 3 հարկ, Գայանե Սողոմոնյանը պատասխանեց.
«Դպրոցում աշակերտների թվի խնդիր կա և նրանք դրա համար կոմպլեկտավորում են` ջեռուցման հարցերի հետ կապված»: