Երգչուհի Եվա Ռիվասը այսօր նշում է իր ծննդյան 29-ամյակը: Նա ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում «Apricot Stone» («Ծիրանի կորիզ») երգով։
Եվա Ռիվասը, կամ Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյանը ծնվել է Դոնի Ռոստովում: Հայրը, Ալեքսանդր Ռեշետնիկովը, ծնվել է Վլադիվոստոկում հայի և ռուսի ընտանիքում, իսկ մայրը Փիրուզա Ծատուրյանը հայ է, որը ծնվել է Երևանում։ Նախատատը, ազգությամբ հույն Եվա Ռիվասն է, որի անունը երգչուհին օգտագործում է որպես կեղծանուն։ 1994-ին ընդունվել է անգլիական թեքումով դպրոց, տարրական դասարաններում եղել է դպրոցական հայկական երգչախմբի մենակատարուհի։