Քննարկվել են ինչպես պաշտպանական բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության` մասնավորապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցելություններ Կաունասում տեղակայված Յոնաս Բասանավիչիուսի անվան ռազմաբժշկական ծառայություն, Դիվիզիայի գեներալ Ստասիս Ռաստիկիսի անվան Լիտվային զինված ուժերի դպրոց և Լիտվայի Մեծ Զորավար Յոնուսաս Ռադվիլայի անվան ուսումնական գունդ: