• ԱՄՆ-ում, Թուրքիայում, Հոլանդիայում (որոնք գիտեմ, դրանք եմ ասում) բազում դատարկված ու լքված գյուղեր կան։ Հաշվի առնելով այդ երկրների ժողովրդագրական կացությունը՝ այնտեղ դա ոչ մեկի վեջին չէ։ Ընդհակառակը, լքյալ վայրերի սիրահարների, լրագրողների, նկարողների համար դրանք «թույն» տեղեր են․ գնում են, նկարում, լցնում ինտերնետ, ղժժում ու անցնում առաջ։

• Հայաստանում նույնպես կան բազմաթիվ դատարկվող և դատարկված գյուղեր։ Հենց այս պահին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (!) «Հայն ու Հայաստանը» հաղորդաշարով ցույց է տալիս Սյունիքի Քաշունի գյուղը, որտեղ թարազուից 5 մարդ էլ չի ապրում։ Ու իրական խնդիրների վերհանման, դեմոգրաֆիկ ռետրոխրոնիկայի փոխարեն, ո՜ զարմանք, տիրապետող մոտիվը նույն ինֆոզվարճացնող «ղժժիկն» է («վա՜յ, կլուբում Լենինի նկարն ա մնացել, վա՜յ խանութը փակվել ա, վա՜յ վերջին անգամ 8 տարի առաջ ա էրեխա ծնվել»)։

• Տեսածս ու գրածս ևս մեկ անգամ ողբերգականորեն ապացուցում են, որ մենք անհաղորդ ենք մե՛ր՝ հայաստանյա՛ն խնդիրներին, մենք կորցրել ենք մեր առանցքը, որի շուրջ պետք է դառնա հայաստանակենտրոն մտածողությունն ու քաղաքականությունը։ Այս «ջայլամությունը» չգիտեմ՝ ուր է հասցնելու։

Էլբակեան Էդգարի ֆեյսբուքյան էջից: