«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, ռեժիսոր, շոումեն Արտյոմ Հակոբյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել։
Armlur-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նման որոշում է կայացվել հասարակության շրջանում բուռն քննարկման պատճառով։ Նա նաև ասաց, որ հրամանն արդեն պատրաստվում է։
Հիշեցնենք, որ Արտյոմ Հակոբյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական էր նշանակվել այն բանից հետո, երբ սոցցանցի իր էջում հայտարարել էր, որ պատրաստվում Է վաճառել իր բնակարանը և լքել Հայաստանը»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: