Հուլիսի 14-ին, ժամը 05.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.02-ին, մարվել՝ 06.16-ին:
Կոմիտասի պողոտայի թիվ 35/4 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում այրվել է վարդակը և ճարպաեռոցը, մասամբ ջերմահարվել են սեղանները և հատակը՝ 6 քմ մակերեսով: