Ադրբեջանի տնտեսության ճգնաժամը շարունակում է խորանալ. էլեկտրաէներգիայի սակագինը քաղաքացիների համար թանկացել է 1 գյափիքով (ադրբեջանական մանաթի մանրադրամը)` կազմելով 7 գյափիք (10.92 ցենտ), իսկ բիզնեսի էլեկտրաէներգիայինը (35 և 100 կՎ լարմամբ սնվող սպառողներ)՝ 0.1 գյափիքով՝ կազմելով 4,3 գյափիք (6.7 ցենտ)։
Մինչ այս Ադրբեջանում շարքային սպառողների համար հոսանքի սակագինը կազմում էր 6 գյափիք, իսկ 35 և 100 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային ժամերին` 4.2, գիշերը՝ 2,0 գյափիք։ Որոշումը վաղն իսկ կմտնի ուժի մեջ:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: