Երևանի Ոստիկանապետի նախկին տեղակալ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սբ.Հովհաննես եկեղեցու բացման արարողության մատաղի սեղանի վրա հարձակումը, խժռելու «գործընթացը», գրպանները, պայուսյակները, տոպրակները լցնելը շատերի մոտ խղճահարության զգացում առաջացրեց եւ այն կապեցին աղքատության, քաղաքացիների սոցիալական վատ իրավիճակի հետ, մեղադրեցին իշխանություններին, կազմակերպողներին, բայց ոչ հենց այդ մարդկանց…
Եթե ուշադիր նայեք, դրանք հիմնականում լավ հագնված, խնամված արտաքինով կանայք էին եւ «փողկապավոր, շլյապայով» տղամարդիկ…
Դա սովից, աղքատությունից չէ, դա մարդկային տեսակ է, դա կենսակերպ, ապրելակերպ, հոգեկերտվածք է, եթե այդպիսին կա…Այս կարգի մարդիկ, երբեք հերթ չեն կանգնի, կաշառքից, շորթումից, խախտումից, թռցնելու, խաբելու, քցելու հնարավորությունից չեն հրաժարվի…Սա տեսակ է, որ շատ էին եւ գնալով շատանում են: Մարդկային այս տեսակը չունի ինքնասիրություն, հպարտություն, արժանապատվություն…Այս տեսակը նման է կենդանու, կներեք` գազանի, շակալի, բորենու…
Մի արտահայտություն կա.«աղքատ, բայց հպարտ» կամ «հպարտ աղքատ», այ մարդկային այս տեսակն է, որ անկաշառ է, հպարտ, արժանապատիվ, ինքնասիրություն ունեցող…Մինչդեռ մարդիկ կան, որոնք հսկայական եկամուտներ ունեն, բայց «Փարոսի», համանման ծրագրերում են, օգտվում են ապօրինի լարանցումներից, ջրագծերից, երեխաներին պետպատվերով ԲՈՒՀ խցկելու հնարավորությունից…Մարդկային այս տեսակն է խաշլամա խժռողը, «մոր աչքի սուրմա թռցնողը», այս խուժանը, քոչվորի այս տեսակն է գերիշխողը, որը շատ դեպքերում հպարտանում է իր թռցրածով եւ օրվա հացի կարոտ չէ…»