Հուլիսի 15-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Խնձորեսկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում բախվել են «Nisan note» (վարորդ՝ Ն.Ա. 1991թ ծնված) 10VU055 և «Lada Samara» (վարորդ՝ Հ. Ա. 1992թ. ծնված) 34NO975 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Nisan note» վարորդը ուղևոր Հ.Մ.-ը (ծնվ.1991) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, իսկ մյուս ուղևոր Ա.Ս.-ը (ծնվ.1990թ) հոսպիտալացվել է Երևանի ԲԿ, իսկ «Lada Samara» վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փակաները: