Փաստորեն Թուրքիայում ավելի հետաքրքիր կինո է, քան կարելի էր պատկերացնել առաջին հայացքից։ Բանակն է կիսվել երկու մասի ու իրար վրա են կրակում։ Արդեն խոցված ուղղաթիռ կա, ահագին սպանված քաղաքացիներ, ոստիկաններ և այլն։ Ուժի դեմ ուժ, բռնության դեմ՝ բռնություն։ Անվերահսկելի իրավիճակ է այնտեղ և ուրեմն Հայաստանն էլ պետք է անվտանգության համապատասխան միջոցներ ընդունի։ Օրինակ, սկզբի համար կարելի է սահմանափակել մեր քաղաացիների ելքը դեպի Թուրքիա, կամ այդ պետության տարածքը շրջանցող օդային ուղիներ որոնել։
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: