«Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի սիրտն այլևս զբաղված է: Ավելին, գեղեցկուհին վերջերս նշանվել է: esyes.am-ին Լուսինեն առաջինը պատմեց սիրելիի հետ հանդիպման ու նշանադրության մանրամասների մասին:
ուսինեի ընտրյալը 36-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, ում հետ նա ծանոթացել է Ծաղկաձորում` դահուկասահքի ժամանակ: «Ծաղկաձորում սարի վրա դահուկով սահելիս ենք հանդիպել: Ես էլ, ինքն էլ, սիրում ենք դահուկով սահել. իհարկե, ինքն ավելի լավ է սահում»,- ասաց Լուսինեն և ավելացրեց, որ ընտրյալն աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետը:

esyes.am-ի հետ զրույցում Լուսինեն նշեց, որ սիրելիից ամուսնության առաջարկություն ստացել է հենց առաջին հանդիպման ժամանակ, երբ հանդիպել են երևանյան ռեստորաններից մեկում: «Ասեմ, որ այդ մասին ոչինչ չգիտեի: Ամեն բան շատ յուրահատուկ և ռոմանտիկ էր կազմակերպված: Այդ օրն անհնարին է մոռանալ, որովհետև ինձ համար չսպասված էր, իսկ իր կողմից ամեն բան հաշվարկված ու պատրաստված էր՝ թե՛ երաժշտությունը, թե՛ վայրը»,- ավելացրեց Լուսինեն:

Առաջարկությունից հետո` ապրիլի 13-ին, երևանյան հայտնի ակումբներից մեկում զույգը ոչ ավանդական նշանադրություն է արել՝ մտերիմ մարդկանց նեղ շրջանակով:
Տեղեկացնքնք, որ Լուսինեն և ընտրյալն այժմ ԱՄՆ-ում են և վայելում են իրենց հանգիստը, իսկ հարսանիքը ծրագրում են ամռանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					