«Առաջին լրատվականը» ներկայացնում է Վանո Սիրադեղյանի նամակը Վազգեն Սարգսյանին որը գրվել է նրա սպանությունից շուրջ մեկ տարի առաջ՝ 1998-ի նոյեմբերին:
Վազգե՛ն, վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը... Հիշեցնում եմ, քաջ իմանալով, որ այդ բանը տհաճություն է պատճառում։ Բայց հիշեցնում եմ, որ զարգացման իմ պատկերացումը այս անգամ լուրջ ընդունես։
Դու երկու ամիս էլ չունես։ Քաղաքական այս պոտենցիալով, կազմակերպական խախուտությամբ (չորս ամիսն էլ չի պնդացնի) պլյուս Դեմիրճյանը և գուցե 1-2 փոքրիկ բան՝ պառլամենտական ընտրությունները չես կրում։ Համենայն դեպս այնպես չես կրում, որ քեզ հետ լուրջ հաշվի նստեն։
Ռոբերտը (կամ չգիտեմ` ով-ովքեր) գտել են Վազգեն Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը: Ես վստահ եմ այդ պլանը եղել է գարնանից: Նրա կողքը նայիր՝ Վահան Հովհաննիսյան, Արամ Սարգսյան, Ալիկ Հարությունյան, Դավիթ Վարդանյան. բոլորը Մանուկյանի վաղեմի ընկերներն ու դաշնակիցներն են։
Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը...
Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ։
Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ մեկին...
Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից (Քոչարյանը-խմբ.) ուներ Հայաստանը, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր: Հայաստանն էլ այլ երկիր է: Անձանց շարքից հանելուն դաշնակից գտան քեզ, քեզ արանքից կհանեն Վազգեն Մանուկյանի միջոցով, Մանուկյանի ժամանակ կմտածեն... Վազգենը ոչ մեկից խելացի չէ։
Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը։
Հայը հային այդպես չի ատի - կմտածես դու։ Իսկ ես կասեմ, որ այո, նրանք հայ են։ Ուրեմն մենք հայ չենք։ Որովհետև հայը հային այդպես ատել չի կարող։
Առաջարկս.
Ընտրություններից առաջ, օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ, փոխիր Ազգային Ժողովի նախագահին:
Քեզ կարող են մի ամսվա ընթացքում փաստի առաջ կանգնեցնել` պառլամենտը ցրելով: Տրամաբանական առիթ կգտնեն: Ասենք` պառլամենտը չի քվեարկի ինձ պատասխանատվության կանչելու առաջարկին, և քո ըմբոստության փորձը կմատուցեն հանցագործներին պաշտպանելու փորձ: Այստեղ կրվում ես։ Մինչ կմտածես՝ ինչ անել Վ.Մանուկյանին կնշանակեն վարչապետի պաշտոնակատար և հեռուստատեսությունն ու մամուլը կդնեն ԱԺՄ-ի, Դաշնակցության, մյուսների տրամադրության տակ: Եվ այդ հիստերիային հաջորդող ընտրական կամպանիան տանուլ է տրված քո և Դեմիրճյանի համար: Վազգեն Մանուկյանի դեմը առնելը կարող է քեզ բավարար թվալ։ Բայց ուշադիր եղիր այն հանգամանքին, որ Մանուկյանի հարցը այս անգամ գուցե կեղծ է, իրականում կանցկացնեն 6 ամսից, իսկ դու հիմա քեզ հաղթած զգալո՝ զգոնությունդ կկորցնես և կհամաձայնես այլ, մուխանաթ ժամանակավոր տարբերակի։ Այնինչ առավել մուխխանաթը գուցե Դարբինյանի մնալն է նախընտրական շրջանում, ինչը պնդողը ակամա դու ես լինելու։
Մի մտածիր, որ Ղարաբաղի անորոշ վիճակը քո վրա է մնալու։ Մեկ է՝ քո վրա է մնալու։ Կամ քո վրա են գցելու։ Եթե չես ուզում մնա քո վրա, Լևոնի նման պիտի վձռական հեռանաս։ Եթե պատասխանատվությունն արդեն վերցրել ես, պիտի մի քանի քայլ անես և ցիկլ փակես։
Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով...
Զանգիր խոսենք։
Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։
P.S.
Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ:
Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել:
Ստորև ներկայացնում ենք 1999-2000 թվականների ԱԺ պատգամավոր Վանո Սիրադեղյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ա.Եղոյանը:
հ. 10
9.թ. 23-25 Սիրադեղյան Վանո Սմբատի
11.12.1999թ.
1130-1340 քննիչ Ա.Եղոյան
գ.թ. 23
Բնակվում եմ վերը նշված հասցեում ՀՀՇ վարչության նախագահ, ավարտել եմ դարձյալ 1966թ. ծառայել եմ բանակում, ավարտել եմ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել եմ մամուլում
գ.թ. 23 հ. երես
արձակ եմ գրել, գրողների միության անդամ եմ, 1988 թվականին ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ եմ, աշխատել եմ Նայարի անտառտնտեսության պետ, ապա ՆԳ նախարար, ապա Երևանի քաղաքապետ, ներկայումս Ազգային Ժողովի պատգամավոր եմ: Սկսած 1988թ. առ այսօր զբաղվում եմ քաղաքականությամբ:
Հարց. Հայկական ժամանակ լրաթերթում տպագվել է Ձեր կողմից ՀՀ նախկին Պաշտպանության նախարար Վ.Սարգսյանին ուղած նամակը երբ եք գրել այդ նամակը, որտեղ եք գրել և ինչպես է այն փոխանցվել Վ.Սարգսյանին:
Պատասխան. Նամակը գրել եմ1988թ. վերջերին կամ 1989թ. սկզբին, ստույգ ժամանակը չեմ հիշում, նամակը գրել եմ տանը և առձեռն անձամբ ես հանձնել եմ Վ.Սարգսյան պաշտպանության նախարարությունում իմ ունեցած հանդիպումների մեկի ժամանակ: Նամակը գրելու համար օգտագործել եմ այդ պահին ձեռքիս տակ եղած սեղանի բլոկնոտի թերթերը: Այժմ ստույգ չեմ հիշում, բայց նամակը հավանաբար տվել եմ բաց ծրարով:
Հարց. Ինչու եք ձեր մտքերը Վ.Սարգսյանին հայտնել գրավոր խոսքով՝ նամակով, դուք նրան հանդիպելու և ձեր մտքերը նրա հետ կիսելու հնարավորություն չեք ունեցել:
Պատասխան. Վ.Սարգսյանի հետ հանդիպելու հնարավորություն ունեցել եմ, նամակում նշված մտքերս բանավոր, այլ մտքերի շարքում, հայտնել եմ, բայց իմանալով հանդերձ, որ նա լինելով գրող, գրավոր խոսքը
գ.թ. 24
առավել հիմնավոր է ընկալում, գրել եմ նամակի տեսքով:
Հարց. Դուք նամակը սկսում եք «Վազգեն վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը» արտահայտությամբ: Դուք 1998 թվ գարնանը Վ.Սարգսյանին նամակ գրել եք թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ բեվանդակությամբ: Գարնանը գրված ձեր նամակում նույն հիմնահարցե՞րն եք շոշափել , թե՞ այլ բովանդակությամբ գրել այդ նամակը:
Պատասխան. Այո, 1998թ. գարնանը Վ.Սարգսյանին նամակ հանձնել եմ, որի հիմնական բովանդակությունը այն էր, որ եթե ինքը չառաջադրվի նախագահի թեկնածու, իր քաղաքական ճակատագիրը վատ կվերջանա: Մի խոսքով այդ նամակով հորդորել եմ ոչ թե պաշտպանել Քոչարյանի թեկանծությունը, այլ առաջադրի իր թեկնածությունը: Երկրորդ նամակս ավելի հանգամանալից է և նկատի է առնված այդ 1 տարվա քաղական զարգացումները:
Հարց. Գրված նամակը ինչպիսի՞ ուսումնասիրությունների, դիտարկումների արդյունք են:
Պատասխան. Գրված նամակի բովանդակությունը որպես քաղաքական գործիչ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների կամ անձնական դիտարկումների և, գուցե, քաղաքական ինտուիցիայի արդյունք է:
գ.թ. 24 հ. երես
Հարց. Վ.Սարգսյանին ուղած ձեր այս նամակին նա պատասխանել է թե ոչ: Եթե այո ապա ինչ եղանակով՝ նամակով, թե բանավոր:
Պատասխան. Վ.Սարգսյանին հասցեագրած իմ այս նամակին նա ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չի տվել: Եվ ինքս էլ հետամուտ չեմ եղել պատասխան ստանալ, համոզված լինելով, որ կարդացել է և հետևություններ ինքը կանի: Թե ինչ հետևություն է արել, ինձ հայտնի չէ: Մի խոսքով պատասխան չի տվել:
Հարց. 1999թվ հոկտեմբերի 17-ին Աժ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցած դեպքերից առաջ վերջին անգամ երբ եք, որտեղ եք հանդիպել Վ.Սարգսյանին և ինչ թեմայի շուրջ եք զրուցել:
Պատասխան. Վերջին անգամ Վ.Սարգսյանին հանդիպել եմ պատգամավոր Վահե Զատիկյանի թաղման ժամանակ, որի ընթացքում որևէ հարցի շուրջ չենք խոսել, ընդամենը բարևել ենք և վերջ: Իսկ որոշակի ժամանակով զրույց ունեցել եմ ընտրություններից 3-4 շաբաթ առաջ. 1999-ի մայիսի սկզբներին: Խոսակցության թեման եղել է ընտրությունները, որի մանրամասները չեմ հիշում:
Հարց. 1999թվ հոկեմբերի 17-ին՝ դեպքի օրը դուք որտեղ եք գտնվել, ինչով եք զբաղվել մինչև դեպքը և ինչով՝ դեպքից հետո: Այդ օրը դուք ինչու չեք մասնակցել Աժ նիստին որպես պատգամավոր:
Պատասխան. Դեպքի օրը սովորականի նման եղել եմ ՀՀՇ շենքում, զբաղվել եմ
գ.թ. 25
կուսակցության հետ կապված առօրյա գործերով, դեպքի մասին իմացել եմ շենքում, իմ օգնականներից: Այնուհետև հեռախոսով փորձել եմ դեպքի հետ կապված մանրամասներ ճշտել, օրվա վերջին, յոթին թե 8-ին եղել եմ ֆրանսիական դեսպոտ դեսպանի հետ նախորոք պլանավորված հանդիպման, որից հետո վերադարձել եմ կազմակերպության շենք, և ամբողջ գիշեր հետևել ենք դեպքերի զարգացմանը:
Հարց. Նամակում դուք գրում եք ՙՌոբերտը գտել է Վ.Սարգսյանին չեզոքացնելու տարբերակը դուք ում ի նկատի ունեք գրելով Ռոբերտ և այդ տարբերակը ձեր մոտ ինչ դիտարկումների արդյունք են:
Պատասխան. Գրելով Ռոբեր՝ ես նկատի ունեցել եմ նախագահին, ինչ վերաբերում է չեզոքացման տարբերակին, որի մասին նշել եմ նամակում, ապա իմ՝ քաղաքական գործչիս համոզմունքն է, որ դա իշխանության բնույթն է և առաջին դեմքը չի հանդուրժի երկրորդ 1-ին դեմքին:
Հարց. Նամակում նշում եք որ ՀՀ-ի հասարակական-քաղաքական մթնոլորտը ներշնչվում է որ քո գոյությնը ակսեցնում է նախագահի զարգացմանը: Այս մասին ինչ դիտարկումների արդյունք են: Դուք որպես քաղաքական գործիչ նույնպե՞ս այդ կարծիքին էիք:
Պատասխան. Ես այդ կարծիքին չեմ եղել,
գ.թ. 25 հ. երես
նամակում գրած այդ միտքը հետևողականորեն արծարծվում էր մամուլում, որի հետ, ինչպես նշեցի, ես համաձայն չեմ եղել: Եվ այդ մասին Վ.Սարգսյանին գրել եմ, որպեսզի ինքը հետևություններ անի: Ձեր բանավոր հարցին պատասխանում եմ, որ ես այդ նամակով ընդամենը իմ կանխատեսումը ցանկացել եմ հաղորդել Վ.Սարգսյանին, մտածելով, որ դա իր համար օգտակար կլինի, որպես քաղաքական-պետական գործչի՝ հետագա քայլերը պլանավորելիս: Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ, որ նամակը գրված է իմ ձեռքով, իսկ նամակի սկզբնամասում կապույտ թանաքով գրված 98թ. նոյեմբեր-դեկտեմբեր արտահայտությունը իմ ձեռագրով չէ: Եվ նամակը ուղարկված է առանց այդ նշման: Իսկ թե դա ով է ավելացրել, չգիտեմ:
Ցուցմունքը գրված է իմ ձեռքով, ճիշտ է։
Վ. Սիրադեղյան