Քաղցած մանուկները.

Այս իրական պատմությունը տեղի է ունեցել ամերիկյան մի քաղաքում:

Մի աղքատ այրի մի օր առավոտյան ասաց իր հինգ մանկահասակ զավակներին.

-Սիրելիներս,այսօր ուտելիք չկա ,այլևս ոչինչ չունենք: Խնդրենք Տիրոջն օգնել մեզ,Նա ամենակարող և գթասիրտ է:

Նրա զավակներից ամենափոքրը՝ յոթնամյա տղան,այդ օրը դպրոց գնաց քաղցած ու տխուր:Եկեղեցու մոտով անցնելիս ներս մտավ,ծնկի եկավ և սկսեց բարձրաձայն աղոթել՝ կարծելով,թե եկեղեցում մարդ չկա:

Երբ տղան դպրոցից վերադարձավ,սեղանին տեսավ մի մեծ հաց,համեղ կերակուր և մրգերով լի մի զամբյուղ:

-Փառք Տիրոջը,- ուրախությունից բացականչեց տղան:-Նա լսեց իմ աղոթքը:Մայրիկ,միթե՞ հրեշտակն է բերել այս ամենը:

-Ո՛չ զավակս:Սակայն Տերն իսկապես լսել է քո աղոթքը:Երբ դու եկեղեցում աղոթում էիր,մի բարի կին նույնպես եկեղեցում էր:Դու նրան չես նկատել,մինչդեռ նա քեզ նկատել է և լսել աղոթքդ:Հենց նա է ուղարկել մեզ այս բարիքը:Նա հրեշտակ է,ում միջոցով Տերը մեզ օգնել է:Այժմ,փառք ԱՍտծուն,ամեն ինչ լավ է,սակայն,քանի դեռ ողջ ես,երբեք մի մոռացիր և մի զլացիր Տիրոջը դիմել նեղության պահին, -ասաց մայրը:

<<Խնդրեցեք,և Աստծուց կտրվի ձեզ,փնտրեցեք,և կգտնեք,բախեցեք,և կբացվի ձեզ համար,որովհետև,ով որ խնդրում է,առնում է,ով որ փնտրում է,գտնում է,և ով որ բախում է,բացվում է նրա առաջ>>: