Որքան էլ պարադոքսալ թվա, «զտարյուն հայ» եզրն, ըստ էության, կարող է ոչ թե հաճոյախոսություն, այլ մեր ազգի թերագնահատման նշան լինել, որովհետև մենք Աֆրիկայի ջունգլիներում մեկուսացած պիգմեյներ չենք, որպեսզի մեր լեռնաշխարհում եղած կամ այստեղ հետագայում հայտնված այլէթնիկ տարրերին մեր մշակութային և քաղաքական ազդեցության հետևանքով հայացրած չլինենք:
Ընդհակառակը՝ հայերս լիարժեք ազգ ենք, իսկ հազարամյակների ընթացքում մեր մեջ տարալուծվել են հին առաջավորասիական, իրանական, կովկասյան, հնդարիական և նույնիսկ հավանաբար վաղ հունգարական (Սևորդիք) էթնիկական տարրեր, ուստի՝ այս առումով մենք ոչ թե «զտարյուն», այլ լիարյուն ու լիարժեք ազգ ենք՝ հզոր մշակույթով և փառահեղ պատմությամբ:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից: