«Ինձ հասած տեղեկություններով Պուտինը Սերժ Սարգսյանին հստակ ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակը հետո կորոշվի, պետք է հողերը վերադարձնել», - այս մասին Արցախում ընթացող «ԼՂՀ հիմնահարց. վտանգներն ու մարտահրավերները արդի փուլում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ադրբեջանը երբևիցե խաղաղության չի ձգտել: Ադրբեջանի գաղափարախոսությունը չի փոխվել, եղել ու մնում է՝ Սյունիքով, Զանգեզուրով Թուրքիայի հետ միավորվելը: Ակնհայտ է, որ հայակական կողմը, եթե որևէ տարածք զիջի, պատերազմ կծավալվի հենց ՀՀ տարածքում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը 94-ին հրադադար խնդրեց ու Հայաստանը սխալ արեց, երբ դրանց համաձայնեց: