ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացները կանոնակարգելու նպատակով` ո ր ո շ ու մ ե մ.
1. Ստեղծել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
2. Հաստատել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:
3. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ: