Ուկրաինական Femen շարժումը բողոքի արշավ է կազմակերպել` իր օժանդակությունը հայտնելով թուրքական ավիաուղիներում աշխատող կանանց: Թուրքական ավիաընկերության աշխատակցուհիները իրենց դժգոհություն էին արտահայտել կազմակերպության ղեկավարության նոր օրենքների դեմ, որի համաձայն նրանց արգելվում է կարմիր գույնի շրթներկ և վառ դիմահարդարում օգտագործել: 

Նոր օրենքների համաձայն կազմակերպության աշխատակիցները իրավունք չունեն օգտագործել վառ գույնի շրթներկեր աշխատանքային ժամերին: Նրանք նաև որոշակի խտրականությունների, որի համաձայն կազմակերպության դեմքը պետք է ներկայացնեն ավելի պարկեշտ:

FEMEN ակտիվիստուհիները նշել են, որ ավիաընկերության աշխատող կանանց նկատմամբ խտրականության քայլերը անընդունելի են, քանի որ Թուրքիան աշխարհիկ պետություն է: