Ուշադրություն
Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին‵ հյուսիսային շրջաններում, 24-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: