Զորամասում նախապես բացազատված ուսումնական կետերում զինծառայողները «Արի տուն» ծրագրի մասնակիցներին բացատրել են մարտական հերթապահության անցկացում, ներկայացրել զենքերի գործածման կարգը, մանրամասնել զինվորական ծառայության նրբություններն ու իրենց առջեւ դրված խնդիրները: Զորամասի ակումբում հյուրերն ու զինվորական անձնակազմը դիտել են թատերական ներկայացում, որին հաջորդել են հայրենասիրական երգերի կատարումները: