«2008թ-ից սկսած՝ հանրությունը պարբերաբար ունեցել է ընդվզման մակընթացություններ և տեղատվություններ, որոնք սովորաբար շատ թանկ են արժեցել մեր երկրի զարգացման վրա։ Եվ այն, որ վերջին երեք տարիներին փայտերով իշխանափոխության փորձից հասել ենք արդեն կալաշնիկովներով հեղաշրջման փորձի, իշխանությունների կողմից դասեր չքաղելու և ժողովրդին թերագնահատելու արդյունք է։

Հուսանք, որ այս դեպքում կունենանք խաղաղ հանգուցալուծում, որից հետո վերջապես կարվեն ճիշտ հետևություններ ոչ թե սեփական իշխանության ամրապնդման, այլև մեր պետության առողջ ընթացքն ապահովելու ուղղությամբ»,-գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: