Կոչ ենք անում ոստիկանության և զինված ուժերի շարքային և միջին անձնակազմի ընտանիքի անդամներին ու հարազատներին, գալ Էրեբունի, կանգնել մեր կողքը և համատեղ ուժերով թույլ չտալ որևէ արյունահեղություն:
Մենք բարիկադների հակառակ կողմերում չպետք է լինենք, մենք նույն բանն ենք ուզում, մենք բոլորս ուզում ենք տեսնել Հայաստանի վերելքը, մեր ազգի հզորացումը:
Ոստիկաններին հանել են ժողովրդի դեմ իրենց աթոռները պահելու համար, քանի ուշ չէ, եկեք տեր կանգնենք ձեր որդիներին ու ամուսիններին, թույլ մի տվեք արյունահեղություն:
Հանցավոր վարչախմբի երկարամյա ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում փակվել են փոփոխությունների հասնելու բոլոր Սահմանադրական ճանապարհները: Երկրում Սահմանադրական կարգի ստեղծման և հաստատման այս պատասխանատու գործընթացին սկիզբ են դրել մեր անձնազոհ մի շարք քաղաքացիներ, և մենք բոլորս միասին պետք է թույլ չտանք նրանց արյան գնով ռեժիմի պահպանումն ու վերարտադրումը։
Եկել է նրանց գնալու ժամանակը, իսկ մենք բոլորս մնալու ենք ու ապրենք մեր Հայրենիքում:
Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից: