Խորենացի փողոցից այսօր բերման է ենթարկվել 136 քաղաքացի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները սկսել էին բերման ենթարկել մարդկանց՝ նշելով որ իրենց ակցիան անօրինական է:

Իսկ ամեն ինչ սկսել էր նրանից, որ ցուցարարները պահանջել էին իրենց կողմից բերված սնունդը փոխանցել ՊՊԾ գնդում գտնվող ապստամբներին, ոստիկանները նրանց հնարավորություն չէին տվել:

Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների ուղղությամբ, այդ թվում՝ արցունքաբեր գազեր, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ թունավորումներ ու վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք, արդեն 5-րդ օրն է՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը և պատանդ են պահում ոստիկանների, այդ թվում՝ բարձրաստիճան ոստիկանների: