Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորման ժամանակ թերթը զրուցել է Երևանի նախկին փոխոստիկանապետ, նույն գնդի և Արթուրի նախկին հրամանատար ու ընկեր Ռոբերտ Մելքոնյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
– Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց ՊՊԾ գունդը գրավեցին:
– Ես եղել եմ ՊՊԾ գնդի հրամանատար և, ըստ իս, նրանք գրավեցին ՊՊԾ գունդը, քանի որ դա հենց այն ստորաբաժանումն է, որը մշտապես քաղաքական տարբեր իրավիճակներում կանգնած է ծայրահեղական ուժերի դիմաց և հասարակական կարգի պահպանություն է իրականացնում: Կարծում եմ` հենց սա է պատճառը, որ նրանք գրավեցին հենց ՊՊԾ գունդը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: