«Ասում են, թե իշխանության ներկայացուցիչների «ծպտուն» չհանելը պատահական չէ։ Նախ նրանց վերևից հրահանգավորել են ավելորդ բաներ չխոսել ու առանց այն էլ խիստ լարված վիճակը չթեժացնել։ Սրան գումարած շատերը նաև խուսափում են իրավիճակը մեկնաբանելուց, որպեսզի ըմբոստ հատվածի լուտանքներին չարժանանան։ Մասնավոր զրույցներում շատերը չեն թաքցնում, որ նման սցենարն իրենց համար անակնկալ է եղել, քանի որ ինչ-ինչ, զինված հարձակում չէին կարող անգամ ենթադրել։ Ավելին, ՀՀԿ-ում, ասում են, բավականին ծանր են տանում այս իրավիճակը, քանի որ նախընտրական տարում սա կարող է շատերի խաղաքարտերը խառնել»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: