«Մանչեսթեր Յունայթեդը» ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թիմի ֆուտբոլիստների մարզաշապիկների համարները, որով նրանք հանդես են գալու 2016-17 մրցաշրջանում:
Թիմի նորեկ՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կխաղա 22 համարի մարզաշապիկով: Հիշեցնենք, որ այդ համարով Մխիթարյանը խաղացել է Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» ու «Շախտյորում»: