Նիսում ահաբեկչության ժամանակ նկարահանած կադրերում լավ երևում է բեռնատարի կողքով ընթացող սկուտերիստը, ով փորձում էր կանգնեցնել ահաբեկչին։ Մամուլը շտապել էր նրան մահացած հայտարարել։
«Ես փորձում էի հասնել ղեկին, որպեսզի թեքեմ բեռնատարի ուղղությունը։ Պատուհանը բաց էր։ Ես հարվածում էի վարորդի գլխին ու ձեռքին։ Նա կրակեց իմ վրա։ Բայց զենքը չկրակեց։ Ահաբեկչի հայացքը դատարկ էր՝ առանց հուզականության։ Ես պատրաստ էի մեռնել։ Նա ևս մեկ անգամ կրակեց, բայց վրիպեց։ Ես լսեցի, որ մոտենում է ոստիկանությունը և ընկա»,- պատմեց Ֆրանկը։
Ֆրանկը խոստովանել է, որ մինչև հիմա չի կարողանում ուշքի գալ։ Նա չի քնում գիշերները՝ նրան տանջում են մղձավանջները։