«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է «Նյուքասլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

Հոլանդացի 25-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» համաձայնել է Վեյնալդումին վաճառել «Լիվերպուլին» 25 մլն ֆունտ ստերլինգի դիմաց:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Էվերթոնը» ու «Տոտենհեմը»: