«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված խումբն ազատ է արձակել նաև հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Այսպիսով՝ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ ավելի վաղ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև: